Չի կարող հարցաքննությունը վերածվել պարզապես քննության։ Այս մասին այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ամեն անգամ ես ցավում եմ, որ օնլայն ռեժիմով հնարավոր չէ հետևել, որովհետև սա հնչեղություն ունեցող դատավարություն է և ես կարծում եմ, որ լրատվամիջոցները օրենքով սահմանված շրջանակներում կարողանան հանրությանը ներկայացնեն այն, ինչ այսօր այստեղ կատարվեց։ Չի կարող հարցաքննությունը վերածվել պարզապես քննության։ Չի կարող այդպես լինել։ Եթե մարդուն հարցեր են տալիս օրենքների դրույթների առկայության, բացակայության, դրա մեկնաբանման հետ, դա եղավ փորձաքննություն։ Բա այդ դեպքում հարցաքննությունը փորձաքննությունից ի՞նչով է տարբերվում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը